Առաջին դասարանցիները նկարել են արևին ու նամակ գրել նրան: Կարդացեք նրանց հետաքրքիր մտքերը:
Բարև, սիրելի, պուպուշ արև։ Դու նման ես կրակի։ Ես քեզ ուզում եմ ասել, որ դու տաքացնում ես։ Արևի հասցեն՝
քաղաք — Տաք քաղաք
փողոց — Օդ
տուն — Ամպ
Ռոբերտ Թովմասյան
Բարև սիրելի արև, դու նման ես, կրակի։ Երբ նայում եմ քեզ, աչքերս ծակում են։ Ես ուրախանում եմ, որ դու փայլում ես։ Երբ դու պայծառ շողում ես, ես գնում եմ բակ խաղալու և ուրախ վազվզելու։ Ես ուզում եմ, որ դու միշտ ժպտաս։
Արեգ Մկրտչյան
Բարև , ժպտերես արև։ Դու նման ես գնդակի։ Ես քեզ ուզում եմ ասել, որ տաքացնող ես։
Արևի հասցեն` քաղաք տիեզերք
Փողոց` ամպ
Տուն` երկինք
Ադրինե Մարգարյան
Բարև սիրուն արև։Դու նման ես կրակի։
Ես քեզ ուզում եմ ասել,որ սիրուն շողեր ունես։
Արևի հասցեն՝ քաղաք Երևան
Փողոց՝ Արևելյան
Տուն՝ Ամպ։
Արթուր Չոբանյան
Բարև, սիրուն արև։ Դու նման ես գնդակի։ Ես քեզ ուզում ասել, որ դու աշխարհի ամենադեղին գույնն ես։
Արևի հասցեն՝ քաղաք Տիեզերք։
Փողոց ամպ
Տուն կրակ
Միքայել Մոնթե Ստեփանյան
Բարև, պայծառ արև: Դու նման ես մայրիկիս: Ես քեզ ուզում եմ ասել, որ միշտ ժպտաս:
Արևի հասցեն՝ քաղաք-Տիեզերք
Փողոց-Երկինք
Տուն- Ամպ
Գագիկ Գրիգորյան
Բարև, սիրուն արև: Դու նման ես կրակի: Ես քեզ ուզում եմ ասել, որ դու կլոր կրակ ես:
Արևի հասցեն՝ քաղաք՝ տիեզերք,
փողոց՝ օդ,
տուն՝ երկինք:
Սառա Միրումյան
Բարև, ժպտրես արև: Դու նման ես ծաղիկի:
Ես քեզ ուզում եմ ասել, որ միշտ շողաս և տաքացնես:
Ռաֆայել Սարգսյան
Բարև, սիրուն արև։ Դու նման ես գնդակի։ Ես քեզ ուզում եմ ասել, որ լուսավորես։
Արևի հասցեն՝ քաղաք տիեզերք
փողոց արև
տուն երկինք
Արամ Հակոբյան
Բարև, պայծառ արև։ Դու նման ես գնդակի։
Ես քեզ ուզում եմ ասել, որ դու սիրուն ես ու լուսավոր։
Արևի հասցեն՝ քաղաք Երևան
փողոց Դեմիրճյան
տուն 38
Արսեն Աղասյան